
Բիթքոյնի գինը կտրուկ նվազել է․ ո՞րն է պատճառը
Բիթքոյնը վերջին 15 ամսվա ընթացքում հասել է ամենացածր մակարդակին, չնայած կրիպտոարժույթի նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական և հանրային աջակցությանը․ գրում է BBC-ն։
Մեկ բիթքոյնի արժեքը այժմ կազմում է 66․000 դոլար, ինչը նրա ամենացածր մակարդակն է 2024 թվականի հոկտեմբերից ի վեր, իսկ 2026 թվականի սկզբից կրիպտոարժույթի գինը նվազել է 24%-ով։
Անկումը տեղի է ունեցել բիթքոյնի գնի ամիսներ շարունակ գրացած աճից հետո․ կրիպտոարժույթը նախորդ տարվա հոկտեմբերին հասել էր բոլոր ժամանակների ամենաբարձր մակարդակին՝ 122․200 դոլարի։
Ներդրողներին խրախուսել էր Թրամփի ներգրավվածությունը ոլորտում և կրիպտոարժույթներին նրա բացահայտ աջակցությունը, ինչպես նաև ոլորտի վերաբերյալ օրենսդրությունը մեղմելու խոստումները։
2025 թվականի հունվարին Սպիտակ տուն վերադառնալուց հետո Թրամփի առաջին գործողություններից մեկը գործադիր հրամանագրի ստորագրումն էր, որի նպատակն էր Վաշինգտոնը դարձնել «մոլորակի կրիպտո մայրաքաղաք»։
Սովորաբար բիթքոյնի գները անկայուն են, սակայն Deutsche Bank-ի վերլուծաբանները չորեքշաբթի հրապարակված գրառման մեջ նշել են, որ վերջին անկումը պայմանավորված է Թրամփի կողմից Քևին Ուորշի՝ Դաշնային պահուստային համակարգի նոր նախագահի պաշտոնում առաջադրմամբ։ Ոմանք կարծում են, որ նա կորդեգրի տոկոսադրույքները բարձր պահելու մոտեցում, այն դեպքում, երբ ավելի մեղմ դրամավարկային քաղաքականությունն է բարենպաստ այնպիսի ակտիվներում ներդրումների համար, ինչպիսիք են կրիպտոարժույթները։


