27 Նոյ
2024
7° c ԵՐԵՎԱՆ
7.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախի իշխանությունների համարձակությունը դեռևս չի բավականացնում հայտարարել չարաբաստիկ հրամանագրի չեղարկման մասին․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Արցախի իշխանությունների համարձակությունը դեռևս չի բավականացնում հայտարարել չարաբաստիկ հրամանագրի չեղարկման մասին․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքում Արցախի քաղաքական
ուժերն այսօր, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Արցախի Հանրապետությունը լուծարելու
մասին Սամվել Շահրամանյանի սեպտեմբերի 28-ին հրապարակված հրամանագիրը չեղարկելու հարցը.
այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Ըստ Շահնազարյանին հասած տեղեկությունների նա նշում է՝ Արցախի իշխանությունների
համարձակությունը դեռևս չի բավականացնում անտեսել Ալիևի ու Փաշինյանի սպառնալիքները
և հայտարարել չարաբաստիկ հրամանագրի չեղարկման մասին։ Նրանք հիմա էլ փորձում են ժամանակ
ձգել և բողոքարկել այդ հրամանագիրը Արցախի Բարձրագույն դատարանում։

«Անկեղծ ասած՝ տարօրինակ առաջարկ է, որը հակասում է Արցախի իշխանությունների
նախորդ բոլոր խոսքերին։ Մի կողմից նրանք պնդում էին, թե սեպտեմբերի 28-ին հրապարակված
հրամանագիրը իրավական ոչ մի ուժ չունի, մյուս կողմից՝ ուզում են այն տեղափոխել հենց
իրավական դաշտ։ Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ Արցախի իշխանությունները շարունակում
են իրենց առջև ծառացած խնդրի լուծումների փնտրտուքը։ Ես էլ շարունակում եմ լավատես
լինել, որ այնուամենայնիվ նրան կընդունեն իմ կարծիքով միակ ճիշտ որոշումը և կհայտարարեն
սեպտեմբերի 28-ին հրապարակված հրամանագրի չեղարկման մասին»,- գրել է քաղաքագետը և հավելել,
որ այսօր տեղի ունեցած քննարկման մասնակիցներից շատերը կողմ են եղել, որպեսզի սեպտեմբերի
28-ին հրապարակված հրամանագիրը չեղարկելու և այն հանրայնացնելու որոշում կայացվի։ Համենայն
դեպս, դրան դեմ խիստ արտահայտվողներ գրեթե չեն եղել։