ABCMEDIA
Գոյ թատրոնի տնօրենն ազատվել է աշխատանքից

Գոյ թատրոնի տնօրենն ազատվել է աշխատանքից

Գոյ թատրոնի տնօրենն աշխատանքից ազատվել է և երեք ժամ հետո նշանակվել
է նոր տնօրեն՝ Կարեն Սիմոնյանը։

Թատրոնի անձնակազմը  հավաքվել է ԿԳՄՍ նախարարության մոտ
և պահանջում են օրինական հիմքեր ներկայացնել՝ տնօրենին աշխատանքից ազատելու համար։

«Առավոտյան եկանք աշխատավայր, ակնկալելով, որ տնօրենը տեղում կլինի,
սակայն աշխատանքային օր է, և ոչ ոք չկար, բացի մեզնից։ Սպասեցինք մի քանի ժամ, եկանք նախարարություն։ Ցավալին այն է, որ տնօրենին հեռացնում են
աշխատանքից առանց նախապես 15 օր առաջ տեղեկացնելու, որպեսզի տվյալ մարդը գտնի նոր աշխատանք։ Ինձ անհանգստացնում է, թե ինչու է մեր
երկրում կատարվում ինչ–ինչ երևույթներ, որոնք օրենքի հետ բացարձակ կապ չունեն»,- լրագրողների
հետ զրույցում նշել է դերասան Սամվել Թոփալյանը։