27 Հլս
2024
19.2° c ԵՐԵՎԱՆ
13.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իշխանությունների պատվիրատուները դրսից են ու ոչ մի կապ չունեն հայկականության հետ. Միքայել Սրբազան

Իշխանությունների պատվիրատուները դրսից են ու ոչ մի կապ չունեն հայկականության հետ. Միքայել Սրբազան

ԿԳՄՍ նախարարի այն հայտարարությունը, որ Հայոց պատմության 7-րդ
դասարանի դասագիրքը չի փոխվելու, բնորոշում է այսօրվա կառավարության ընդհանուր մտածելակերպը՝
հիացած իրենք իրենցով. այսօր՝ Մայր Աթոռում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ասաց Միքայել
արքեպիսկոպոս Աջապահյանը։

«Նրանք առաջնորդվում են միապետական սկզբունքով, կարծում են՝ պետությունն
իրենք են։ Այդ ամբարտավանությունն իրենց բնորոշ է՝ չգործակցել հայ իրականության մեջ
ամենաերկար, հարատև կառույցի հետ, որը եկեղեցին է, դա խոսում է ամբարտավանության հիվանդագին
դրսևորումների մասին»,-ասաց նա։

Սրբազանն ընդգծել է, որ իշխանությունների հետևում երևում են այդ
պատվիրատուների ականջները, որոնք ոչինչ չունեն հայկականության, պետականության հետ։

«Նրանց պատվիրատուները դրսից են, որոնք այս տարիների ընթացքում
համոզում էին նաև նախորդ իշխանություններին, որ պետք է վերատեսության ենթարկել ողջ
պատմագիտությունը, ազատվել պատմությունից կառչվածությունից և դառնալ համաշխարհային
անդամներից մեկը՝ անդեմ և անդիմագիծ»,- նշեց Միքայել Սրբազանը։

 

: