27 Հլս
2024
19.2° c ԵՐԵՎԱՆ
13.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պատմության դասագիրքը խեղաթյուրված է, հերոսները դարձել են հակահերոսներ, հակահերոսները՝ հերոսներ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

Պատմության դասագիրքը խեղաթյուրված է, հերոսները դարձել են հակահերոսներ, հակահերոսները՝ հերոսներ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

«Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքում պետք է ընդգրկված
լիներ Հայ եկեղեցու պատմության համապատասխան նյութը, բայց առաջին հայացքից պարզ դարձավ,
որ եղածը խեղաթյուրված է ներկայացվել․ Մայր Աթոռում կայացած մամուլի ասուլիսի
ընթացքում ասաց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Նա նշեց, որ իրենց համար այդ դասագրքի կիրառումն անընդունելի է
և այդ մասին խոսել են նաև բազմաթիվ այլ մասնագետներ։

«Զարմանք հարուցեց այն, որ դասագրքի տիտղոսաթերթում նշվում է, թե
այն պատրաստվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ գործակցությամբ, շնորհակալություն էր
հայտնում այդ գործակցության համար, մինչդեռ իրականում ոչ մի հարաբերություն չի հաստատվել
Մայր Աթոռի հետ։

Այս դասագիրքն այսօրվա վիճակով անընդունելի է Մայր Աթոռի համար
և ոչ միայն այն պատճառով, որ այդ դասագրքում եկեղեցագիտական նյութերը սխալ են, այլ
նաև որ շեղվել են մինչև այսօր՝ ուզում եք Մաշտոցից սկսեք, ուզում եք Առաջին Հանրապետությունից
սկսեք, առ այսօր եղած չափանիշներից արմատապես տարբերվում է, հերոսները դարձել են հակահերոսներ,
հակահերոսները՝ հերոսներ»,- ասաց սրբազանը։