
Բաքվում կալանավորված Արցախի նախկին պաշտոնյաներին հարազատների կողմից ուղարկված ծանրոցներ են հանձնվել
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվի բանտերում
պահվող Արցախի նախկին պաշտոնյաներին են հանձնել հարազատների կողմից ուղարկված ծանրոցները:
Ադրբեջանի խոշտանգումների դեմ կոմիտեի փոխնախագահ Էլչին Շիրինովը
տեղեկացրել է, որ այցելել են Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, նախկին
պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանին
և ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին:
«Ընտանիքի անդամների խնդրանքով նրանց փաստաբան է նշանակվել: Կարմիր
խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները կալանավորներին հանձնել են Հայաստանից նրանց
ընտանիքների կողմից ուղարկված ծանրոցները»,- ասել է Շիրինովը: