21 Փտր
2026
12° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սպիտակ տունը նախատեսում է փետրվարի 19-ին Վաշինգտոնում անցկացնել «Խաղաղության խորհրդի» առաջին նիստը

Սպիտակ տունը նախատեսում է փետրվարի 19-ին Վաշինգտոնում անցկացնել «Խաղաղության խորհրդի» առաջին նիստը

Սպիտակ տունը փետրվարի 19-ին նախատեսում է անցկացնել Գազայի վերականգնման հարցով «Խաղաղության խորհրդի» առաջնորդների առաջին հանդիպումը․ գրում է Axios-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյայի և խորհրդի անդամ 4 երկրների դիվանագետների։

Սպիտակ տունը ցանկանում է օգտագործել հանդիպումը՝ Գազայի հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլի իրականացումն առաջ մղելու և վերակառուցման համար գումար հավաքելու համար։

«Սա կլինի «Խաղաղության խորհրդի» առաջին հանդիպումը և Գազայի վերակառուցման համար դրամահավաքի համաժողովը», – նշել է ԱՄՆ պաշտոնյան։

Գագաթնաժողովի ծրագրերը գտնվում են վաղ փուլում, և դեռ կարող են փոխվել։ Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանություն տալ։

Խորհուրդն այժմ ունի 27 անդամ։ Այն նախագահում է Դոնալդ Թրամփը։

Թրամփի վարչակազմն ուրբաթ սկսել է կապ հաստատել տասնյակ երկրների հետ՝ հրավիրելու նրանց առաջնորդներին և քննարկելու լոգիստիկան։

Նրանք պլանավորում են հանդիպումն անցկացնել Խաղաղության ինստիտուտում, որը Թրամփը վերջերս վերանվանել է իր պատվին։

«Դեռևս ոչինչ հաստատված չէ, բայց վարչակազմը պլանավորում է այն և սկսել է ստուգել, թե ո՞ր առաջնորդները կարող են մասնակցել», – նշել է աղբյուրը։

Իսրայելի պաշտոնյաները հայտնում են, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուն հանդիպելու է Թրամփի հետ Սպիտակ տանը փետրվարի 18-ին՝ նախատեսված հավաքից մեկ օր առաջ։

Նեթանյահուն ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու խորհրդին, բայց դեռևս չի ստորագրել կանոնադրությունը։

Եթե Նեթանյահուն մասնակցի «Խաղաղության խորհրդի» նիստին, դա կլինի նրա առաջին հրապարակային հանդիպումն արաբ և մուսուլման առաջնորդների հետ հոկտեմբերի 7-ի հարձակումներից և Գազայի պատերազմից ի վեր։

 

Ռազմագերիներ