10 Փտր
2026
2° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հոնկոնգի դատարանը մեդիա մագնատ, Մեծ Բրիտանիայի քաղաքացի Ջիմի Լային դատապարտել է 20 տարվա ազատազրկման

Հոնկոնգի դատարանը մեդիա մագնատ, Մեծ Բրիտանիայի քաղաքացի Ջիմի Լային դատապարտել է 20 տարվա ազատազրկման

Հոնկոնգի դատարանը երկուշաբթի 20 տարվա ազատազրկման է դատապարտել ժողովրդավարամետ մեդիա մագնատ Ջիմի Լային՝ անցյալ տարվա դեկտեմբերին ազգային անվտանգության հետ կապված հանցագործությունների համար մեղավոր ճանաչվելուց հետո․ գրում է BBC-ն։

Լայը, որը Մեծ Բրիտանիայի քաղաքացի է, Պեկինի ամենաակտիվ քննադատներից մեկն էր, որը հաճախ իր ժողովրդավարամետ Apple Daily թերթն օգտագործում էր որպես բողոքն արտահայտելու գործիք։

Թերթի 6 նախկին ղեկավարներ նույնպես ազատազրկվել են՝ 6 տարի 9 ամսից մինչև 10 տարի ժամկետով։

Մեծ Բրիտանիան կոչ է արել Չինաստանի կառավարությանն ազատ արձակել Լային, սակայն Հոնկոնգի իշխանությունները ողջունել են դատավճիռն՝ ասելով, որ Լայն օգտագործել է «Apple Daily-ն քաղաքացիների մտքերը թունավորելու համար»։

 

Ռազմագերիներ