10 Փտր
2026
2° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուելսի արքայազնն ու արքայադուստրը խոր մտահոգություն են հայտնել Էփշտեյնի գործով բացահայտումների վերաբերյալ

Ուելսի արքայազնն ու արքայադուստրը խոր մտահոգություն են հայտնել Էփշտեյնի գործով բացահայտումների վերաբերյալ

Ուելսի արքայազն Ուիլյամը և արքայադուստր Քեթրինը «խորապես մտահոգված» են Ջեֆրի Էփշտեյնի գործով վերջին բացահայտումներից․ գրում է BBC-ն։

«Կարող եմ հաստատել, որ արքայազնն ու արքայադուստրը խորապես մտահոգված են շարունակվող բացահայտումներով։ Նրանց մտքերը «զոհերի» հետ են», – ասել է Քենսինգթոնյան պալատի խոսնակը։

Հիշեցնենք, որ մարդկանց թրաֆիքինգի համար մեղադրված ու ազատազրկված ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով հրապարակված փաստաթղթերում շոշափվում է նաև Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզի կրտսեր եղբոր՝ Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորի անունը։

 

 

Ռազմագերիներ