10 Փտր
2026
2° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն ընդդեմ Իրանի՝ ո՞վ կհաղթի․ Նեթանյահուն տեսանյութ է հրապարակել

ԱՄՆ-ն ընդդեմ Իրանի՝ ո՞վ կհաղթի․ Նեթանյահուն տեսանյութ է հրապարակել

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն TikTok-ի իր էջում վերահրապարակել է անիմացիոն տեսանյութ՝ համեմատելով ԱՄՆ-ի և Իրանի ռազմական ներուժը՝ իսլամական պետության դեմ ԱՄՆ-ի հնարավոր հարձակման դեպքում։

«Ի՞նչ կլինի, եթե ԱՄՆ ռազմածովային ուժերն այսօր հանկարծակի հարձակվեն Իրանի վրա։ Թեև Իրանի ռազմածովային և ռազմաօդային ուժերը հնացած են Միացյալ Նահանգների համեմատ, նրա իրական ուժն այլ տեղ է։ Վերջին տասնամյակում Իրանը մշակել է մեծ քանակությամբ հրթիռային պաշարներ, էժան անօդաչու սարքեր, ինչպես նաև աջակցել է տարածաշրջանային զինված խմբավորումներին։ Այս հնարավորությունները թույլ են տալիս նրան հակահարված տալ ոչ ավանդական եղանակներով, ինչը նրան դարձնում է պոտենցիալ վտանգավոր հակառակորդ նույնիսկ ԱՄՆ հզոր ռազմածովային ուժերի դեմ»,- ասվում է տեսանյութում։

 

Ռազմագերիներ