10 Փտր
2026
2° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երբ արհեստական բանականությունն է մտնում վիրահատարան․ ի՞նչ վտանգներ է այն պարունակում

Երբ արհեստական բանականությունն է մտնում վիրահատարան․ ի՞նչ վտանգներ է այն պարունակում

Բժշկական սարքավորումներ արտադրող ընկերությունները շտապում են իրենց արտադրանքի մեջ արհեստական բանականություն ներդնել։ Մինչ կողմնակիցները պնդում են, որ նոր տեխնոլոգիան կհեղափոխի բժշկությունը, կարգավորող մարմիններն ստանում են բուժառուների վնասվածքների վերաբերյալ աճող բողոքներ․ գրում է Reuters գործակալությունը։

Արհեստական բանականությունն այժմ ներդրված է բազմաթիվ բժշկական սարքերում, որոնցից միայն Միացյալ Նահանգներում հաստատվել է ավելի քան 1350-ը։ Դրանց թվում են վիրահատությունների ժամանակ օգտագործվող համակարգերը, սրտի մոնիտորները և պատկերագրական սարքավորումները։

Վիրաբուժական նավիգացիոն որոշ սարքավորումներում արհեստական բանականություն ներդնելուց հետո ԱՄՆ սննդի և դեղերի վարչությունը (FDA) ստացել է խնդիրների մասին տասնյակներով ավելի շատ հաղորդագրություն, քան նախկինում։ Որոշ միջադեպեր նույնիսկ հանգեցրել են լուրջ վնասվածքների, օրինակ՝ կաթվածի։
Որոշ դատական հայցերում ասվում է, որ ԱԲ ներդրմամբ իջեցվել են անվտանգության չափանիշները՝ սարքավորումներն արագ վաճառքի հանելու համար: Գործին ներգրավված ընկերությունները հերքում են, որ արհեստական բանականությունը վնաս է պատճառել, սակայն զեկույցներն ու դատական գործերը մտահոգություններ են առաջացնում:

Խնդիրները չեն սահմանափակվում միայն վիրաբուժական գործիքներով: Ըստ հաղորդագրությունների՝ արհեստական բանականությամբ աշխատող որոշ պատկերագրական գործիքներ սխալ են նույնականացրել մարմնի մասերը պտղի սկանավորման ժամանակ, իսկ սրտի մոնիտորները երբեմն չեն կարողացել ճիշտ հայտնաբերել սրտի ռիթմերի հետ առկա խնդիրները։

Նշվում է, որ ԱՄՆ սննդի և դեղերի վարչությունը և այլ մարմիններ բախվում են այս ոլորտում մի շարք մարտահրավերների։ Ի տարբերություն նոր դեղամիջոցների՝ արհեստական բանականությամբ աշխատող շատ սարքեր հաստատումից առաջ կլինիկական փորձարկումներ չեն պահանջում։

Չնայած արհեստական բանականությունն ունի պոտենցիալ օգուտներ, դրա արագ կիրառումն առանց հստակ վերահսկողության կարող է լուրջ ռիսկեր առաջացնել առողջության համար։

Ռազմագերիներ