
Հունվարի 1-ից ԵԱՏՄ նախագահությունն անցնում է Հայաստանին
Եվրասիական տնտեսական
միության նախագահությունն անցնում է Հայաստանին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն
այս կապակցությամբ հաջողություն է մաղթել հայ գործընկերներին։
«Հունվարի 1-ից Ռուսաստանը
Հայաստանին է փոխանցելու նախագահության գործառույթները։ Ցանկանում եմ հաջողություն
մաղթել մեր հայ գործընկերներին ու բարեկամներին։ Բնականաբար, նրանց կտրամադրենք անհրաժեշտ
աջակցություն»,- ասել է ՌԴ նախագահը՝ Եվրասիական
տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ։