20 Նոյ
2024
9° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ցուցարարները փակել են Սերբիայի ԱԳՆ շենքի դիմացի փողոցը

Ցուցարարները փակել են Սերբիայի ԱԳՆ շենքի դիմացի փողոցը

Սերբիայում դեկտեմբերի
17-ին կայացած ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ուսանողները փակել են Բելգրադում
արտգործնախարարության շենքի դիմացի փողոցը։ Այս  մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Հարյուրավոր ուսանողներ
սուլոցներով ու շչակներով հավաքվել են Բելգրադի կենտրոնում՝ Բիրչանինովա փողոցում և
սկզբում փակել երթևեկությունը Պետական կառավարման և ինքնակառավարման նախարարության
շենքի դիմաց։ Նրանք իրենց հետ բերել են «ընտրագողություն» կարգախոսով և «Պայքար» շարժման
խորհրդանիշով պաստառներ, սուլել, շչակներ են փչել և հարվածել կաթսաներին, վանկարկել
հակաիշխանական հայտարարություններ։

Կազմակերպիչները հավաքվածներին
կոչ են արել բարձրանալ Բիրչանինովա փողոցից մինչև հարակից կենտրոնական փողոց, որտեղ
մի կողմում արտաքին գործերի նախարարությունն ու Սերբիայի կառավարությունն է, մյուս
կողմում՝ ՆԱՏՕ-ի ռմբակոծությունից ավերված Գլխավոր շտաբի ու պաշտպանության նախարարության
շենքերն ու օտարերկրյա դեսպանատները։ Ոստիկանները չեն խանգարել ցուցարարներին։

Ավելի վաղ «Ուսանողներն
ընդդեմ բռնության» շարժման ակտիվիստները երկրի իշխանություններից պահանջել էին հրապարակել
անցած խորհրդարանական և ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները։ Նրանք սպառնացել
էին փակել երթևեկությունը Սերբիայի մայրաքաղաքի մի շարք փողոցներում։

Հանրապետական ընտրական
հանձնաժողովի խնդրանքով ՆԳՆ-ն և Պետական կառավարման նախարարությունը ստուգել են թեկնածուների
գրանցումը և շուրջ 500 վիճելի ընտրողների հասցեները, սակայն խախտումներ չեն հայտնաբերվել։