27 Հլս
2024
25.8° c ԵՐԵՎԱՆ
16.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի բազմաթիվ ճանապարհներ, Վայոց ձորում 5 կմ-անոց խցանում է

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի բազմաթիվ ճանապարհներ, Վայոց ձորում 5 կմ-անոց խցանում է

Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության
բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների
համար։

Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի,
Մարտունիի, Վայքի, Սիսիանի, Դիլիջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով արտակարգ իրավիճակ
է ստեղծվել նաև Սյունքի մարզից դեպքի Վայոց ձորի մարզ ճանապարհին: Արդեն 3 ժամ է պարեկները,
ելնելով վարորդների ու քաղաքացիների անվտանգությունից, ժամանակավորապես դադարեցրել
են Ջերմուկի խաչմերուկից դեպի Վայոց ձոր երթևեկությունը: Խցանումն անցնում էր մոտ
5 կմ:

Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհը բքի և ցածր տեսանելիության պատճառով
դժվարանցանելի է։ Գորիսի և Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է։ Միջպետական
և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

 Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են
մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: