Թող վերջնական խաղաղություն հաստատվի, իսկ փախստականները վերադառնան իրենց տները․ Հռոմի պապը՝ Արցախի մասին
Հռոմի Ֆրանցիսկոս պապն իր Սուրբ Ծննդյան ուղերձում հույս է հայտնել,
որ Հայաստանը և Ադրբեջանը վերջնական խաղաղության կհասնեն:
«Թող Հայաստանն ու Ադրբեջանը մոտենան վերջնական
խաղաղությանը՝ փախստականներին վերադարձնելով իրենց տները, ապահովելով և հարգելով կրոնական
ավանդույթներն ու պաշտամունքի վայրերը», – ասել է հովվապետը:
Հռոմի պապը դեմ է արտահայտվել պատերազմի տրամաբանությանը
և զենքի արտադրությանը` խաղաղության կոչ անելով համաշխարհային հակամարտությունների
համար, այդ թվում ՝ Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը նաև «զազրելի» է անվանել հոկտեմբերի
7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումը Իսրայելի վրա և կրկին կոչ է արել Գազայի հատվածում դեռևս պահվող
մոտ 100 պատանդներին ազատ արձակել: