
Երևանն ստացել է Խաղաղության պայմանագրի տեքստի նոր տարբերակը․ ԱԳՆ
Երևանը ստացել է Բաքվի առաջարկները խաղաղության պայմանագրի տեքստի
շուրջ․
այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳ
նախարար Ջեյնհուն Բայրամովն այսօր հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի
վերաբերյալ առաջարկությունների հերթական փաթեթը պաշտոնական Բաքուն ստացել է Երևանից
այս տարվա նոյեմբերի վերջին:
«Մեկ ամսվա ընթացքում մեր կողմից մշակված առաջարկությունների
փաթեթը ներկայացվել է Հայաստանին։ Գործընթացը շարունակվում է։ Կարծում եմ՝ հանդիպումները
կկայանան 2024 թվականին։ Մենք իրատեսորեն ու լավատեսորեն ենք նայում այս հարցին։ Միաժամանակ,
երբ մենք խոսում ենք խաղաղության պայմանագրի մասին, պետք է հասկանանք, որ այն ամեն
ինչ 100 տոկոսով չի լուծի»,- ասել էր Բայրամովը։