
Լուվրում տոմսերի խարդախությամբ զբաղվող խումբ է բացահայտվել
Փարիզի ոստիկանությունը Լուվրի թանգարանում բացահայտել է խարդախությամբ զբաղվող խումբ․ ձերբակալվել է մինչև 10 մարդ, այդ թվում՝ թանգարանի աշխատակիցներ և ուղեկցորդներ․ գրում է Euronews-ը։
Ձերբակալվածները կասկածվում են թանգարանում տոմսերի խոշոր խարդախության սխեմա կազմակերպելու, այդ թվում՝ մուտքի կեղծ անցագրերի վաճառքի համար։
Նշվում է, որ կասկածյալների թիրախում եղել են չինացի այցելուները։
Թանգարանի ղեկավարությունը հայտարարել է, որ «մշակվել է խարդախության դեմ պայքարի կառուցվածքային ծրագիր»։


