27 Նոյ
2024
4.3° c ԵՐԵՎԱՆ
2.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանն ու Ադրբեջանն իսկապես մեկ քայլ են հեռու խաղաղության համաձայնագրի ստորագրումից. Կալաշնիկով

Հայաստանն ու Ադրբեջանն իսկապես մեկ քայլ են հեռու խաղաղության համաձայնագրի ստորագրումից. Կալաշնիկով

Ինձ թվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իսկապես մեկ քայլ են հեռու
խաղաղության համաձայնագրի ստորագրումից. «Свободная пресса»-ի հետ զրույցում ասել է
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը։

«Միայն տարածաշրջանային 3 հարեւանները պետք է բանակցեին՝ Ադրբեջանը,
Հայաստանը և Ռուսաստանը։ Ես երբեք իսկապես չեմ հավատացել Ղարաբաղի հարցով Մինսկի խմբին,
որտեղ համանախագահներն էին, բացի մեզանից, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան։ Մատ չեն շարժել»,- ասել
է  պատգամավորը։

Կալաշնիկովը հայտարարել է, թե Արցախը զիջելուց հետո Հայաստանի համար
ձեռնտու վիճակ է ստեղծվել և «բռունցքով սեղանին խփելու իմաստ չկա»։

«Պետք է առավելագույնս օգտվենք դրանից: Սա վերաբերում է նաև Ադրբեջանի
և Թուրքիայի հետ բարիդրացիությանը, նրանք այլ սահմաններ չունեն 

Արժե ստեղծել այնպիսի միջանցքներ, որոնք տնտեսապես շահավետ են,
այդ թվում՝ հարևանների համար: Իսկ դա ձեռնտու է Ռուսաստանին, քանի որ մենք կարող ենք
նրանց միջոցով միջանցք բացել դեպի հարավ, համաձայնության գալ Վրաստանի հետ։ Ի վերջո,
իմ կսրծիքով իրավիճակը բավականին բարենպաստ է»,- ասել է Կալաշնիկովը։