Իսրայելի տնտեսական վիճակը կվատանա՝ ապագա սերունդներին անհաղթահարելի պարտքերի առջև կանգնեցնելով․ Կնեսետի ներկայացուցիչ
Իսրայելը կբախվի տնտեսական աղետի, որը կարող է պետությանը կանգնեցնել
անհաղթահարել պարտքի առջեւ ապագա սերունդների համար. այս մասին հայտնել է Կնեսետի Պետական
վերահսկողության կոմիտեի նախագահ Միկի Լևին․ գրել է Jpost-ը։
«Նա միայն իր մասին է մտածում։ Նրա բոլոր գործողություններն ուղղված
են սեփական գոյությունը պաշտպանելուն։ Անգամ «Լիկուդ» կուսակցության ներսում լայնորեն
տարածված է դժգոհությունը Նեթանյահուի գործունեությունից։ Նեթանյահուն կուսակցությանը
մեծ վնաս է հասցրել»,- նշել է Միկի Լևին։
Ըստ նրա՝ Նեթանյահուն չի կարող վարչապետ մնալ այս մասշտաբի
ձախողումից հետո։
Լևին կանխատեսել է, որ 2024թ. բյուջեն կվատացնի Իսրայելի տնտեսական
վիճակը՝ ապագա սերունդներին անհաղթահարելի պարտքերի առջև կանգնեցնելով։ Նա նախազգուշացրել
է, որ Իսրայելի ՀՆԱ-ն կնվազի, դեֆիցիտը կաճի, իսկ արտաքին պարտքը կշարունակի ավելանալ։
Օրենսդիրն առաջարկել է փակել առնվազն 10 նախարարություն, որոնք
նա համարում է ոչ անհրաժեշտ, հատկապես պատերազմի ժամանաակ, երբ յուրաքանչյուր շեքելը
պետք է ուղղվի ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմին։