Ռուսաստանն առաջիկայում Հայաստանում նոր գլխավոր հյուպատոսություն կբացի
Ռուսաստանն առաջիկայում Հայաստանում նոր գլխավոր հյուպատոսություն
կբացի․
այս մասին Комсомольская
правда-ին տված հարցազրույցում վերահաստատել է ՌԴ փոխարտգործնախարար Եվգենի Իվանովը։
«Արդեն ընդունվել և համաձայնեցվել են պետությունների իշխանությունների
հետ հյուպատոսությունների բացման մասին որոշումները։ Հյուպատոսություններ կբացվեն Կապանում
(Հայաստան), Ակտաուում (Ղազախստան), Սամարղանդում (Ուզբեկստան), Դենպասարում (Ինդոնեզիա)
և Մալեում (Մալդիվյան Հանրապետություն)»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ից։
Հիշեցնենք՝ Կապանում գլխավոր հյուպատոսությունը կդառնա ՀՀ-ում ՌԴ
երկրորդ գլխավոր հյուպատսությունը Գյումրուց հետո: