16 Փտր
2026
10° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Քննադատում են մեզ ադրբեջանցիների հետ հանդիպելու համար, բայց մենք մեր առջև նպատակ չենք դրել մոռացության մատնել մեր պատմությունը․ Արեգ Քոչինյան

Քննադատում են մեզ ադրբեջանցիների հետ հանդիպելու համար, բայց մենք մեր առջև նպատակ չենք դրել մոռացության մատնել մեր պատմությունը․ Արեգ Քոչինյան

Շատ հաճախ մենք տեսնում ենք այսպիսի քննադատություն․ «Դուք, ինչ է, փորձում եք անցյալը ջնջե՞լ, դուք, ինչ է, փորձում եք մեր ցավը մոռանա՞լ, դուք, ինչ է, փորձում եք խմբագրե՞լ» և այլն և այլն։ Այստեղ ես շատ կարևոր եմ համարում արձանագրել մի բան, որ որևիցե պահի մենք մեր առջև նպատակ չենք դրել մոռացության մատնել մեր պատմությունը, մոռացության մատնել մեր տարաձայնությունները, մոռացության մատնել այն ցավը, որը և՛ մեր, և՛ իրենց հասարակությունում կա։ Դա չէ նպատակն այս «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության․ այսօր հրավիրած ասուլիսում ասաց նախաձեռնության համահիմնադիր Արեգ Քոչինյանը՝ ներկայացնելով անցած օրերին Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման արդյունքները։

«Այս ֆորմատի նպատակն այդ ամբողջ բեռին զուգահեռ, որ ձևավորվել է վերջին տասնամյակների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև, փորձել ձևավորել նաև խաղաղության օրակարգը սպասարկող նախագծեր, պրոյեկտներ, քննարկումներ, փորձել ձևավորել դրական թղթապանակ, եթե կուզեք, միևնույն ժամանակ փորձելով նաև աջակցել առկա խնդիրների կարգավորմանը, առկա խնդիրների լուծմանը՝ ինչ-ինչ գաղափարներ առաջարկելով»,- ասաց Քոչինյանը՝ հավելելով, որ սա արդեն իր կանոններն ունեցող, իր ավանդույթներն ունեցող ֆորմատ է, որը շարունակվում է և շարունակվելու է։

 

Ռազմագերիներ