ABCMEDIA
Իրանի նախագահը ՄԱԿ-ի ԱԽ-ն որակել է անարդյունավետ

Իրանի նախագահը ՄԱԿ-ի ԱԽ-ն որակել է անարդյունավետ

Աշխարհում տեղի ունեցած
վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն անարդյունավետ
է, մարդիկ պետք է այլ մեխանիզմ գտնեն մոլորակի վրա խաղաղություն և անվտանգություն հաստատելու
համար: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին այսօր Իրանի մայրաքաղաք
Թեհրանում Պաղեստինին նվիրված միջազգային խորհրդաժողովում իր ելույթի ժամանակ, գրում
է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։

«ՄԱԿ-ի Անվտանգության
խորհուրդ կոչվող վայրը, որը պատասխանատու է աշխարհում խաղաղության և անվտանգության
հաստատման համար, վերջին իրադարձությունների ընթացքում պաշտոնապես հայտարարել է իր
անզորության, անօգնականության և անարդյունավետության մասին և աշխարհի բոլոր մարդկանց
ապացուցել, որ նրանք չպետք է ապավինեն այդ կազմակերպությանը, այլ պետք է այլ մեխանիզմ
փնտրեն աշխարհում խաղաղության և անվտանգության հաստատման համար»,-նշել է Ռաիսին: