ABCMEDIA
Ռուսաստանին ագրեսիվորեն փորձում են դուրս մղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար մարմիններից․ Լավրով

Ռուսաստանին ագրեսիվորեն փորձում են դուրս մղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար մարմիններից․ Լավրով

Արևմուտքը մեծացրել
է ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրակարգի ուկրաինացումը, մղել հակառուսական որոշումների, որոնք դուրս
են նրա մանդատից։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի
հանձնաժողովի նիստում․

«Ոչ մի ապացույց չկա,
որ Ռուսաստանը ոչնչացնում է Ուկրաինայի մշակութային ժառանգությունը։ Ռուսաստանին ագրեսիվորեն
փորձում են դուրս մղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար մարմիններից։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գծով Ռուսաստանն իրականացնում է նախագծեր, որոնք
հետաքրքրություն են առաջացնում աշխարհում։ Կարելի է հենվել ռուսական հարուստ դրական
փորձի վրա, ՅՈՒՆԵՍԿՕ-ում մասնագիտական փոխգործակցությունը դեռ հնարավոր է»,- ասել է
ՌԴ ԱԳ նախարարը։