28 Նոյ
2024
2.1° c ԵՐԵՎԱՆ
-2.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Այսօր աշխարհում ոչ ոք տարբերություն չի տեսնում սիոնիստական ռեժիմի, ԱՄՆ-ի և Անգլիայի միջև․ Խամենեի

Այսօր աշխարհում ոչ ոք տարբերություն չի տեսնում սիոնիստական ռեժիմի, ԱՄՆ-ի և Անգլիայի միջև․ Խամենեի

Այսօր աշխարհում
ոչ ոք ոչ մի տարբերություն չի տեսնում Սիոնիստական ռեժիմի, ԱՄՆ-ի և Անգլիայի միջև,
բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Այաթոլլա Խամենեին։ Այս մասին գրում
է
IRNA
գործակալությունը։

«ԱՄՆ-ն անամոթաբար վետո է դրել ռմբակոծությունների և հրադադարի մասին ՄԱԿ-ի Անվտանգության
խորհրդի բանաձևի վրա։ ԱՄՆ-ն Իսրայելի հետ համատեղ ռումբեր է արձակում կանանց, երեխաների,
ծերերի և անպաշտպան մարդկանց վրա։ Արևմտյան քաղաքակրթության դեմքից ընկել է դիմակը»,
– ասել է առաջնորդը:

Գերագույն առաջնորդի խոսքով՝ Գազայում տեղի ունեցած իրադարձությունը աննախադեպ է սիոնիստական
​​ռեժիմի տեսանկյունից, քանի որ այս պատմական ժամանակաշրջանում երբևէ չի նկատվել երեխաների
նման բնաջնջում, հիվանդանոցների նման ռմբակոծություն և այլ դաժանություններ: