Իրանը սպառնացել է շրջափակել Միջերկրական ծովը, Եթե Գազայում ռազմական գործողությունները չդադարեն
Միջերկրական ծովը կարող
է արգելափակվել, եթե ԱՄՆ-ն շարունակի «հանցագործություններ» կատարել Գազայի հատվածում:
Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարի
տեղակալ, գեներալ Մոհամմադ Ռեզա Նագդին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Նագդին չի հստակեցրել, թե ում կողմից և ինչպես կարող է կազմակերպվել
Միջերկրական ծովի ջրային տարածքի շրջափակումը: