20 Նոյ
2024
9° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ես նույնպես հոգնել եմ Բրյուսելից, բայց մտադիր չեմ լքել ԵՄ-ն․ Հունգարիայի վարչապետ

Ես նույնպես հոգնել եմ Բրյուսելից, բայց մտադիր չեմ լքել ԵՄ-ն․ Հունգարիայի վարչապետ

Հունգարիայի վարչապետ
Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ թեև «կուշտ» է Բրյուսելից, սակայն մտադիր է ոչ թե լքել
Եվրամիությունը, այլ, ընդհակառակը, հավաքել համախոհներ: Այս մասին  Հունգարիայի վարչապետը  հայտնել է 
Magyar Nemzet թերթին:

Պարբերականը հարցրել է Օրբանին՝ մտավախություն չունի՞, որ իր ընտրողներն աստիճանաբար  կհոգնեն Բրյուսելից։

«Ոչ, ես դա ընդունում եմ որպես իրողություն, ես նույնպես
հոգնել եմ Բրյուսելից, հարցն այն է, թե ինչ եզրակացություն կանենք ստեղծված իրավիճակից։
Իմ եզրակացությունն այն է, որ մենք պետք է փորձենք ավելի խորանալ, դիրք զբաղեցնել,
դաշնակիցներ հավաքել և բարելավել Եվրամիությունը»,- ասել է Օրբանը։