13 Մար
2026
10° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վատիկանը չի մասնակցի «Խաղաղության խորհրդի» նիստին

Վատիկանը չի մասնակցի «Խաղաղության խորհրդի» նիստին

Վատիկանը չի մասնակցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «Խաղաղության խորհուրդ» նախաձեռնության նիստին․ գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Վատիկանի դիվանագիտական ​​​​բարձրաստիճան պաշտոնյա կարդինալ Պիետրո Պարոլինին։ 

Պարոլինը նշել է, որ ճգնաժամային իրավիճակների կառավարման հարցերով պետք է զբաղվի Միավորված ազգերի կազմակերպությունը։

Հռոմի պապ Լևոն XIV-ը՝ ամերիկացի առաջին պապը և որոշ հարցերում Թրամփի քաղաքականության քննադատը, դեռևս հունվարին էր հրավիրվել խորհրդին միանալու։

Սուրբ Աթոռը «չի մասնակցի Խաղաղության խորհրդին իր յուրահատուկ բնույթի պատճառով, որն ակնհայտորեն տարբերվում է այլ պետությունների բնույթից», – ասել է Պարոլինը։

Խորհուրդն, ի սկզբանե, նախատեսված էր Գազայում ճգնաժամի կառավարման համար։ Թրամփը, սակայն, հայտարարեց, որ խորհուրդը, իր նախագահությամբ, կընդլայնվի՝ համաշխարհային հակամարտությունները լուծելու նպատակով։

Խորհրդի առաջին նիստը կանցկացվի  հինգշաբթի, Վաշինգտոնում․ օրակարգում կլինի Գազայի վերակառուցման հարցը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ