Արաս Օզբիլիզը չընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում
ՀՖՖ գործկոմը 24-րդ ժողովի ընթացքում ընտրեց Հայաստանի ֆուտբոլի
ֆեդերացիայի նախագահին. գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը ստանալով ձայների մեծամասնությունը
վերընտրվեց նախագահի պաշտոնում:
Ընտրությանը մասնակցել է ՀՖՖ 25 անդամից 23-ը։
Մելիքբեկյանի մրցակիցը Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ
Արաս Օզբիլիզն էր, որը ստացել է ստացել է 3 ձայն, իսկ Արմեն Մելիքբեկյանը՝ 20։
Քվեարկությանը չեն մասնակցել ՀՖՖ անդամներ, Պրեմիեր լիգայի մասնակիցներ
Երեւանի «Նոա» եւ Գյումրիի «Շիրակ» ակումբները, որոնց պատվիրակները չեն ներկայացել
ժողովին։
Արմեն Մելիքբեկյանի թեկնածությունն առաջադրել էր «Անի» ակումբը,
որի նախագահը Խորեն Հովհաննիսյանն է։ Իսկ Արաս Օզբիլիզի թեկնածությունն առաջադրել էր
«Ուրարտու» ակումբը, որի նախագահը Ջեւան Չելոյանցն է։