27 Դեկ
2024
0.6° c ԵՐԵՎԱՆ
1.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երկաթուղու կառուցման համար Իրանը Ռուսաստանից վարկ կվերցնի

Երկաթուղու կառուցման համար Իրանը Ռուսաստանից վարկ կվերցնի

Իրանը Ռուսաստանի կառավարությունից
վարկ կվերցնի Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման համար, տեղեկացրել է Իրանի ճանապարհների
եւ քաղաքային զարգացման փոխնախարար Շահրիյար Աֆանդիզադեն: Աշխատանքները կսկսվեն
2024թ., գրում է է Mehr-ը։

նախարարի խոսքով՝ Իրանի ճանապարհների
և քաղաքային զագացման նախարարությունում երկու խոշոր նախագիծ կա, որոնցից մեկը ազգային
բնակարանային շարժումն է: Այն իրենից ենթադրում 
է չորս միլիոն բնակարանի կառուցում՝ չորս տարվա ընթացքում: Երկրորդը «Իրանական
ճանապարհ» նախագիծն է: Այն միացնելու է Հյուսիս-Հարավ եւ Արեւելք-Արեւմուտք միջանցքները,
որտեղ Իրանը կարող է կարեւոր դեր խաղալ։

Իրանի ճանապարհների եւ քաղաքային զարգացման
նախարարն առաջարկել է

«Իրանական ճանապարհ» նախագիծը Իրանի,
Հնդկաստանի եւ Ռուսաստանի եռակողմ հանդիպման ժամանակ, նշելով, որ նախագիծը կարող է
հսկայական պոտենցիալ ստեղծել տարածաշրջանի եւ աշխարհի կարեւոր երկրների համար:

Իրանը 15 երկրի հետ կապված է ջրային
կամ ցամաքային ճանապարհով: Դրանից զատ, կան նաև Կենտրոնական Ասիայի երկրները, որոնք
չունեն ելք դեպի ծով, նշել է նա։

Այս նախագծը հնարավորություն կտա, որ  Կենտրոնական Ասիայի բոլոր երկրները կարողանան դուրս
գալ դեպի ծով, ասել է նա։

Հյուսիս-Հարավ միջանցքը քննարկում է
Ռուսաստանի ելքը դեպի Իրան եւ Հնդկաստան ու հատկապես Կենտրոնական Ասիայի և Պարսից ծոցի
երկրներ, ինչպես նաև Օմանի ծով, ասել է նա։