18 Փտր
2026
17° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վաղուց ի վեր ժամանակն է Թուրքիան ներառել Եվրոպայի անվտանգային համակարգում․ Էրդողան

Վաղուց ի վեր ժամանակն է Թուրքիան ներառել Եվրոպայի անվտանգային համակարգում․ Էրդողան

Հուսով եմ՝ հիմա բոլորն են հասկանում, որ իրատեսական եվրոպական անվտանգային համակարգ չի կարող կառուցվել առանց Թուրքիայի․ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Մենք շարունակում ենք բացատրել, որ Թուրքիան մեծ դրական ներդրում կունենա ԵՄ-ում։ Վաղուց ի վեր ժամանակն է Թուրքիան ներառել Եվրոպայի պաշտպանության և անվտանգության մեխանիզմներում»,- ասել է նա։

Թուրքիան Եվրամիությանն անդամակցելու հայտ է ներկայացրել դեռևս 1987 թվականին, իսկ 1999-ին ստացել է թեկնածու երկրի կարգավիճակ։ Բանակցությունները սկսվել են 2005-ին, սակայն ներկայում դրանք գործնականում սառեցված են՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և Կիպրոսի հարցի շուրջ առկա լուրջ տարաձայնությունների պատճառով։

Ռազմագերիներ