18 Փտր
2026
17° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Շվեդիան մասնավոր կղզիներ է բաժանում․ միլիարդատերերին արգելվում է դիմել

Շվեդիան մասնավոր կղզիներ է բաժանում․ միլիարդատերերին արգելվում է դիմել

Կյանքում հարուստ լինելու բազմաթիվ եղանակներ կան․ մեկը հարուստ է սիրով՝ շրջապատված սիրելի մարդկանցով, մյուսը հարուստ է ժամանակով, որը կարող է ծախսել այնպես, ինչպես ցանկանում է՝ լինի դա անտառում մեդիտացիա անելով, խնջույք կազմակերպելով, թե սպորտով զբաղվելով։

Visit Sweden կազմակերպությունը սկսում է «Ձեր շվեդական կղզին» նախաձեռնությունը՝ տալով հարստությունը վայելելու մեկ այլ հնարավորություն․ այն մեկ տարով 5 մասնավոր կղզի է նվիրաբերում․ գրում է Euronews-ը։

«Շվեդիան աշխարհի որևէ այլ երկրից ավելի շատ կղզիներ ունի։ Մենք կցանկանայինք հրավիրել մարդկանց վայելելու, ամենայն հավանականությամբ, շքեղության ամենաիսկական ձևը՝ բնության խաղաղությունն ու անդորրը ձեր սեփական կղզում»,- նշել է Սյուզան Անդերսոնը՝ Visit Sweden-ի գործադիր տնօրենը։

Սական նախքան մասնավոր կղզին հանգստավայրի վերածելու կամ գումար վաստակելու այլ ծրագիր կազմելը, պետք է հաշվի առնել որոշ հանգամանքներ։ Թեև կղզին կլինի «ձեր շվեդական կղզին», ինչպես հուշում է արշավի անվանումը, այն չի լինի ձեր սեփականությունը, և դուք չեք կարողանա այն վերանվանել ձեր պատվին։ Դրա փոխարեն դուք կլինեք կղզու պաշտոնական պահապանը՝ դա հաստատող փաստաթղթով, և կունենաք կղզին մեկ տարով օգտագործելու իրավունք։

Կղզում եղած ժամանակ կկարողանաք լողալ, հրավիրել ձեր ընկերներին և ժամանակ անցկացնել բնության գրկում՝ պայմանով, որ հոգատար վերաբերմունք ցուցաբերեք տեղի վայրի բնության և շրջակա միջավայրի նկատմամբ։

Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է նկարեն տեսանյութ, որտեղ կբացատրեն, թե ինչու են արժանի կղզին ձեռք բերելուն։ Մրցույթին կարող են մասնակցել 18 տարեկանից բարձր բոլոր միջազգային ճանապարհորդները՝ բացառությամբ միլիարդատերերի։ Դա պայմանավորված է նրանով, որ Visit Sweden-ը «ձգտում է վերաիմաստավորել շքեղությունը որպես պարզություն, լռություն և ազատություն բնության գրկում, այլ ոչ թե նյութական ապահովություն»։

Ռազմագերիներ