20 Նոյ
2024
9° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ճապոնիան 16%-ով կավելացնի ռազմական ծախսերը և կթուլացնի մահասփյուռ զենքի արտահանման արգելքը

Ճապոնիան 16%-ով կավելացնի ռազմական ծախսերը և կթուլացնի մահասփյուռ զենքի արտահանման արգելքը

Ճապոնիայի կառավարությունը հավանություն է տվել հաջորդ տարի 16
տոկոսով ռազմական ծախսերն ավելացնելուն, դրան զուգահեռ թուլացրել է մահասփյուռ զենքի
արտահանման արգելքը: Այս քայլով նա ընդգծում է, որ հեռանում է ինքնապաշտպանության սկզբունքից,
տեղեկացրել է АР-ն։

Ֆումիո Կիսիդայի կառավարությունն անվտանգության նոր ռազմավարության
շրջանակում թույլատրել է նաև օտարերկրյա լիցենզիաներով Ճապոնիայում արտադրված զենքի
և դրա բաղադրիչների արտահանումը լիցենզիա տվող երկրներ։

Մահասփյուռ զենքի արտահանման արգելքը սահմանափակում էր Ճապոնիայի՝
տեխնոլոգիաներ եւ ռազմական սարքավորումներ ստեղծելու ջանքերի մասշտաբները։

7,95 տրլն իեն (56 մլրդ դոլար) 2024 ֆինանսական տարվա (սկսվում
է մարտին) պաշտպանական բյուջեն հնգամյա ծրագրի երկրորդ տարվա համար է։ Ծախսերի պլանը
112,7 տրլն իեն (794 մլրդ դոլար) պետական բյուջեի մի մասն է։

Այս բյուեն նախատեսում է նաեւ զինված ուժերի հետագա ամրապնդում
F-35-ների եւ ամերիկյան այլ զենքերի օգնությամբ։

Ճապոնիան նախատեսում է ծախսել 43 տրլն իեն (300 մլրդ դոլար) մինչեւ
2027թ.՝ իր ռազմական հզորությունն ամրապնդելու համար։

Բյուջեն ավելացնում է սպառազինությունների ծախսերը արդեն 12-րդ
տարին անընդմեջ։ Անցած տարի երկրի կառավարությունը բյուջեում ներառել էր 6,8 տրլն իեն
(մոտ 48 մլրդ դոլար)։