
Պակիստանը բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագիրը․ դեսպան
Պակիստանը միշտ աջակցել է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հարցում և սկզբից ի վեր դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել Հայաստանի հետ․ ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում Պակիստանի դեսպան Գասիմ Մոհիուդդինը։
Նրա խոսքով՝ Պակիստանը բարձր է գնահատում անցյալ տարվա օգոստոսին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված պատմական համաձայնագիրը։ Ադրբեջանի նախագահը և ՀՀ վարչապետը քննարկել են այս զարգացումը Վաշինգտոնի գագաթնաժողովից անմիջապես հետո։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև այս պատմական համաձայնագրից հետո Պակիստանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Հայաստանի հետ։ Այս դրական զարգացումը, անկասկած, կբերի ոչ միայն կայուն խաղաղություն, այլև աննախադեպ տնտեսական աճ և բարգավաճում, և կբարելավի կապը տարածաշրջանում և դրանից դուրս»,- նշել է դեսպանը։


