Մխիթարյանն աջակցում է Օզբիլիզին ՀՖՖ նախագահի պաշտոնում
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան
Հենրիխ Մխիթարյանն աջակցում է Հայաստանի ֆուտբոլի
ֆեդերացիայի նախագահի թեկնածու Արաս Օզբիլիզին։
«Ուրախ եմ տեսնել, որ Արաս Օզբիլիզի նման բարձր մակարդակի մարզիկն
ու անձնավորությունը ՀՖՖ նախագահի թեկնածու է։ Ես վստահ եմ, որ նրա գիտելիքները խաղադաշտում
եւ խաղադաշտից դուրս օգուտ կտան իմ երկրում ֆուտբոլի աճին։ Ես քո կողքին եմ իմ ընկեր
և հաջողություն եմ մաղթում»,-ֆեյսբուքի իր էջում գրել է Հենրիխ Մխիթարյանը։