19 Փտր
2026
12° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ճապոնիայի կենդանաբանական այգում մոր կողմից լքված կապիկը նոր «մայր» է ձեռք բերել, որին բաց չի թողնում

Ճապոնիայի կենդանաբանական այգում մոր կողմից լքված կապիկը նոր «մայր» է ձեռք բերել, որին բաց չի թողնում

Ճապոնիայի Իչիկավա քաղաքի կենդանաբանական այգու 6 ամսական կապիկը և նրա փափուկ խաղալիք օրանգուտանն անսպասելիորեն հայտնվել են համացանցային սենսացիաների շարքում․ գրում է Daily Mail-ը։

Փանչ անունով մակակ տեսակի փոքրիկ կապիկը ծնվել է 2025 թվականի հուլիսին, սակայն ծնվելուց կարճ ժամանակ անց մայրը նրանից հրաժարվել է: Կենդանաբանական այգու աշխատակիցները որոշել են միջամտել՝ խնամելով և կերակրելով նրան։

Քանի որ նորածին կապիկները բնազդաբար կառչում են իրենց մայրերից, կենդանաբանական այգու անձնակազմը նրան տվել է վերմակներ և փափուկ խաղալիքներ՝ նրա անհանգստությունը մեղմելու համար․ բոլոր փափուկ խաղալիքներից նա ընտրել է օրանգուտանին և այդ պահից ի վեր նրան բաց չի թողնում։

X-ով լայնորեն տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է փոքրիկ Փանչը քնած ժամանակ գրկում խաղալիքը և փաթաթվում նրան։

Հունվարի կեսին կենդանաբանական այգու աշխատակիցները Փանչին զգուշորեն ծանոթացրել են մակակների մի փոքր խմբի հետ։ Չնայած Փանչը սկսել է շփվել մյուս կապիկների հետ, նա բաց չի թողնում իր փափուկ խաղալիք ընկերոջը, մինչ հարմարվում է նոր կյանքին։

Ռազմագերիներ