
ԱՄՆ-ն սկսել է իր զորքի ամբողջական դուրսբերումը Սիրիայից․ WSJ
ԱՄՆ-ն սկսել է իր զորակազմի ամբողջական դուրսբերումը Սիրիայից․ գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ թերթի՝ ԱՄՆ-ն արդեն սկսել է դուրս բերել Սիրիայում մնացած մոտ 1000 զինվորականին։ Գործընթացը կարող է տևել մոտ 2 ամիս։
Նշվում է, որ որոշումը պայմանավորված չէ ԱՄՆ-Իրան հարաբերությունների վատթարացմամբ։ Սակայն Պենտագոնը դեռևս պաշտոնապես չի հաստատել այս տեղեկությունը։
Փետրվարին տեղեկություններ էին տարածվել, որ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունն ավարտել է ամերիկյան զորքերի նախատեսված դուրսբերումը Սիրիայի Ալ-Թանֆ բազայից։


