22 Դեկ
2024
5.2° c ԵՐԵՎԱՆ
7.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բայդենը՝ ռեկորդային՝ ավելի քան 886 մլրդ դոլարի չափով պաշտպանական բյուջե է ստորագրել

Բայդենը՝ ռեկորդային՝ ավելի քան 886 մլրդ դոլարի չափով պաշտպանական բյուջե է ստորագրել

Սպիտակ տունը տեղեկցնում է, որ  ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դեկտեմբերի 22-ին ստորագրել
է օրենք ազգային պաշտպանության ոլորտում լիազորությունների մասին: Այն   նախատեսում է ռեկորդային՝ ավելի քան 886 մլրդ դոլարի
ծախսեր 2024 ֆինանսական տարում պաշտպանական կարիքների համար:

Բայդենն իր հայտարարությունում ողջունել է օրենքի ընդունումը, որը  «կրիտիկականորեն կարեւոր լիազորություններ է տրամադրում,
որոնք անհրաժեշտ են մեզ զինված ուժերի ստեղծման, ապագա հակամարտությունների զսպման
համար և որը միաժամանակ կաջակցի զինծառայողներին, նրանց ամուսիններին և ընտանիքներին,
որոնք կատարում են այդ առաքելությունն ամեն օր»։