19 Փտր
2026
14° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանում բրիտանացի զույգը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ լրտեսության մեղադրանքով

Իրանում բրիտանացի զույգը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ լրտեսության մեղադրանքով

Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ Լինդսի ու Քրեյգ Ֆորմաններն Իրանում դատապարտվել են 10 տարվա ազատազրկման՝ լրտեսության մեղադրանքով․ հաղորդում է Sky News-ը։

Զույգի ընտանիքը հայտարարել է, որ դատավճիռն Իրանում բրիտանացի քաղաքացիների նկատմամբ քաղաքական դրդապատճառներով ամենախիստ ձերբակալություններից է։ Նրանք պնդում են, որ դատավարությունը տևել է ընդամենը 3 ժամ, և մեղադրյալներին հնարավորություն չի տրվել լիովին պաշտպանվել։

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Քուփերը դատապարտել է որոշումը՝ այն անվանելով «սարսափելի և անհիմն»։ Նա ընդգծել է, որ բրիտանական կառավարությունը կշարունակի վճռականորեն համագործակցել Իրանի իշխանությունների հետ՝ Ֆորման զույգի անվտանգ վերադարձը հայրենիք և ընտանիքի հետ վերամիավորումն ապահովելու համար։

Զույգը ձերբակալվել է 2025 թվականի հունվարին Իրանում՝ աշխարհով մեկ մոտոցիկլետով շրջագայելիս։ Նրանց մեղադրանք է առաջադրվել լրտեսության համար, ինչը Ֆորման զույգը կտրականապես հերքում է։ Նրանք այժմ գտնվում են Թեհրանի Էվին բանտում։ Ընտանիքի անդամները և բրիտանացի պաշտոնյաները կոչ են անում վերանայել նրանց գործը միջազգային իրավունքին համապատասխան և ապահովել արդար դատավարություն։

 

Ռազմագերիներ