Ֆրանսիայում 5 մարդ է ձերբակալվել ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով
Ֆրանսիայում երեկ՝ դեկտեմբերի 22-ին տեղի է ունեցել հակաահաբեկչական գործողություն:
Ինչպես տեղեկացնում է BFMTV-ն՝ հղում անելով իր աղբյուրին Ֆրանսիայի Մյորտ-է-Մոզել
դեպարտամենտում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով հինգ մարդ է ձերբակալվել։
Հեռուստաալիքի տվյալներով՝ բոլոր հինգ կասկածյալները բերման են
ենթարկվել։ Գործողությանը մասնակցել է ֆրանսիական հակահետախուզությունը՝ ներքին անվտանգության
գլխավոր վարչությունը։
Ձերբակալություններ են իրականացվել Նանսի քաղաքում, Տուլ և Վանդյոր-լը-Նանսի
կոմունաներում։ Ֆրանսիայում օրենսդրության համաձայն՝ ահաբեկչության կասկածների պատճառով
ոստիկանական կալանքի տակ պահելու ժամկետը կարող է լինել մինչև 96 ժամ, ահաբեկչության
անմիջական սպառնալիքի դեպքում այն կարող է երկարացվել մինչև 144 ժամ։