
Ոստիկանությունն ունի մեր լիակատար աջակցությունը․ Մեծ Բրիտանիայի թագավորը՝ եղբոր ձերբակալության մասին
Օրենքը պետք է գործի պատշաճ ձևով․ հայտարարել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզը՝ արտահայտելով իր «խոր մտահոգությունը» կրտսեր եղբոր՝ Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորի ձերբակալության վերաբերյալ։
«Խոր մտահոգությամբ տեղեկացա Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորի՝ պետական պաշտոնեական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկությունների մասին։ Այս ամենին այժմ պետք է հետևի լիարժեք, արդար և պատշաճ գործընթաց, որի միջոցով հարցը կքննվի պատշաճ ձևով և համապատասխան մարմինների կողմից։ Այս հարցում, ինչպես արդեն ասել եմ, նրանք ունեն մեր լիակատար և անկեղծ աջակցությունն ու համագործակցությունը», – ասել է թագավոր Չարլզը։
The Guardian-ի հաղորդմամբ՝ Մեծ Բրիտանիայի թագավորը հավելել է, որ քանի դեռ գործընթացը շարունակվում է, ճիշտ չի լինի, որ ինքը հանդես գա լրացուցիչ մեկնաբանություններով։


