Վլադիմիր Գրիգորյանն այլևս չի հանդիսանում Արցախի նախագահի խորհրդական
Վլադիմիր Գրիգորյանը տեղեկացրել է, որ այլևս չի կատարում Արցախի
Հանրապետության նախագահի խորհրդականի պարտականությունները:
Նրա խոսքով, «Ազատություն» ռադիոկայանին տրված հարցազրույցը տարատեսակ
շահարկումների տեղի է տվել։
«Այդիսկ պատճառով հարկ եմ համարում նշել, որ դա եղել է իմ անձնական մեկնաբանությունը, որն այս պահին չի արտահայտում որեւէ պաշտոնական դիրքորոշում։
Տեղեկացնում եմ նաեւ, որ
ես չեմ հանդիսանում Սամվել Շահրամանյանի խորհրդական»,- գրել է Վլադիմիր Գրիգորյանը: