
Թրամփը հանձնարարել է ԱՄՆ կառավարությանը հրապարակել այլմոլորակայինների վերաբերյալ փաստաթղթերը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կհրահանգի երկրի տարբեր գերատեսչություններին, այդ թվում՝ ռազմական գերատեսչությանը, հրապարակել այլմոլորակայինների և այլմոլորակային կյանքի վերաբերյալ կառավարական ֆայլերը․ գրում է BBC-ն։
Թրամփը հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ ավելի վաղ մեղադրել էր նախկին նախագահ Բարաք Օբամային գաղտնի տեղեկատվություն բացահայտելու համար։
Հիշեցնենք, որ Օբաման անցյալ շաբաթ փոդքասթի ժամանակ ասել էր, որ «այլմոլորակայիններն իրական են»։
«Նա չպետք է դա աներ․ նա մեծ սխալ է թույլ տվել», – լրագրողներին ասել է Թրամփը։
Հարցին՝ արդյոք ինքը նույնպես կարծում է, որ այլմոլորակայիններ գոյություն ունեն, Թրամփը պատասխանել է. «Ես չգիտեմ՝ նրանք իրական են, թե ոչ»։


