20 Փտր
2026
8° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ոստիկանությունը կվերսկսի խուզարկությունները Մեծ Բրիտանիայի թագավորի եղբոր նախկին կալվածքում

Ոստիկանությունը կվերսկսի խուզարկությունները Մեծ Բրիտանիայի թագավորի եղբոր նախկին կալվածքում

Ոստիկանությունը կվերսկսի խուզարկությունները Մեծ Բրիտանիայի թագավորի եղբայր Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորի նախկին տանը՝ Ռոյալ Լոջում․ գրում է BBC-ն։

Համացանցում հայտնվել են նախկին արքայազն Էնդրյուի լուսանկարները, որտեղ երևում է՝ ինչպես է նա պետական ​​պաշտոնեական դիրքը չարաշահելու կասկածանքով ձերբակալվելուց հետո վերադառնում Սանդրինգհեմի իր կալվածք։ Ոստիկանության հայտարարության մեջ նշվում է, որ Էնդրյուն ազատ է արձակվել հետաքննության շրջանակում։

Նախկին արքայազնը ձերբակալվել էր մանկապղծության համար մեղադրվող Ջեֆրի Էփշտեյնին գաղտնի առևտրային փաստաթղթեր փոխանցելու մասին բողոքի հիման վրա։

Եղբոր ձերբակալությունից հետո Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզը հայտարարություն էր տարածել՝ ասելով, որ գործի քննության ընթացքում ոստիկանությունն ունի իր «լիակատար և անկեղծ աջակցությունն ու համագործակցությունը»։

Ռազմագերիներ