18 Հոտ
2024
9.3° c ԵՐԵՎԱՆ
6.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ում  ձյան, բքի, մառախուղի և մերկասառույց փակ և դժվարանցանելի ճանապարհներ կան. Լարսը փակ է բեռնատարների համար

ՀՀ-ում ձյան, բքի, մառախուղի և մերկասառույց փակ և դժվարանցանելի ճանապարհներ կան. Լարսը փակ է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ
ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական
կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը (մառախուղ և բուք է) անվաշղթաների կիրառման
դեպքում

դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։

Վայոց ձորում Ջերմուկ տանող ավտոճանապարհներին, Սյունիքի Տաթև-Լծեն,
Գորիս-Սիսիան, Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածներում, Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի
և Թալինի տարածաշրջաններում  տեղ-տեղ առկա է
մերկասառույց։

«Մեղրու սար» կոչվող հատվածում, Ելփինի, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում,
Ապարան, Գյումրի քաղաքներում տեղում է ձյուն։

Լարսի մասին

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար, տեղեկացնում
է Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտը և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման
կենտրոնը:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։