04 Ապր
2026
9° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Տարածքային վեճ, որը ձգվում է տարիներ․ Ճապոնիայի վարչապետը հայտարարել է Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու ցանկության մասին

Տարածքային վեճ, որը ձգվում է տարիներ․ Ճապոնիայի վարչապետը հայտարարել է Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու ցանկության մասին

Ռուսաստանի հետ «տարածքային հարցը» լուծելու և խաղաղության պայմանագիր կնքելու ցանկության վերաբերյալ Ճապոնիայի կառավարության դիրքորոշումը մնում է անփոփոխ․ ТАСС-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին իր երդմնակալության առթիվ խորհրդարանում ունեցած ելույթում։ 

«Չնայած ճապոնա-ռուսական հարաբերությունները բարդ վիճակում են, Ճապոնիայի կառավարության դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ լուծել տարածքային հարցը և կնքել խաղաղության պայմանագիր»,- ընդգծել է նա։

Միևնույն ժամանակ, Ճապոնիայի կառավարության ղեկավարը կրկին քննադատել է Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում՝ շեշտելով հակամարտության արագ դադարեցման անհրաժեշտությունը։

Մոսկվան և Տոկիոն անցյալ դարի կեսից բանակցություններ են վարում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով խաղաղության համաձայնագիր մշակելու նպատակով։ Համաձայնագրի հիմնական խոչընդոտը հարավային Կուրիլյան կղզիների նկատմամբ իրավունքների շուրջ անհամաձայնությունն է: Պատերազմից հետո ամբողջ կղզեխումբը միացվեց Խորհրդային Միությանը, սակայն Ճապոնիան վիճարկում է Իտուրուպի, Կունաշիրի, Շիկոտանի և մի շարք փոքր անմարդաբնակ կղզիների պատկանելությունը: Միևնույն ժամանակ, ՌԴ արտաքին գործերի նախարարությունը բազմիցս ընդգծել է, որ միջազգային իրավունքով ամրագրված ՌԴ ինքնիշխանությունն այդ տարածքների նկատմամբ չի կարող լինել կասկածի տակ։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026