
ԱՄՆ արդարադատության նախարարության գլխավոր գրասենյակի վրա Թրամփի պատկերով պաստառ կծածանվի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմքը պատկերող պաստառ է ամրացվել երկրի արդարադատության նախարարության գլխավոր գրասենյակի պատին․ գրում է Reuters գործակալությունը։
Նախարարության գլխավոր գրասենյակի երկու սյուների միջև ծածանվող կապույտ պաստառի վրա գրված է «Կրկին անվտանգ դարձնենք Ամերիկան» կարգախոսը։
Նշվում է, որ անցյալ տարի Սպիտակ տուն վերադառնալուց ի վեր Թրամփն ագրեսիվ քայլեր է ձեռնարկել․ նա վերաձևավորել է երկրի մշակութային ու քաղաքական մարմինները՝ նշանակելով իրեն հավատարիմ մարդկանց և վերանվանելով հայտնի հաստատությունները՝ քայլեր, որոնք, քննադատների կարծիքով, մշուշում են քաղաքական իշխանության և անկախ կառավարական գործառույթների միջև եղած սահմանները։
Թրամփի պատկերով պաստառներ անցյալ տարի ամրացվել էին Աշխատանքի նախարարության, Գյուղատնտեսության նախարարության և ԱՄՆ խաղաղության ինստիտուտի շենքերին։


