
«Քաղաքական գործերով «պերեդոզներ», իշխանական ստրուկներ և ստեղծված իրավիճակին ոչ մի կերպ չհամակերպվող մարդիկ»․ Տիգրան Աբրահամյանը ամփոփել է օրը
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության
քարտուղար Տիգրան Աբրահամյանը ամփոփել է ներքաղաքական օրը։
«Օրվա ընթացքում քաղաքական
գործերով միանգամից 3 դատական նիստ էր:
Առավոտյան Նարեկ Սամսոնյանի
բենեֆիսն էր, ով իր հեղինակային հաղորդման ժամանակ նկարագրել էր ԱԺ-ում տեղի ունեցած
«մարտերը», ինչը որպես առիթ օգտագործելով՝ իշխանությունը գործ է կարկատել:
Ոչինչ, Նարեկն այս
վիճակին ծանոթ է` մի կերպ կդիմանա:
Օրվա միջնամասում
44-օրյա պատերազմում սխրանքներ գործած ու նահատակված Մխիթար Գալեյանի հոր` Գարիկ Գալեյան
գործով դատավարությունն էր:
Գարիկը տնային կալանքի
մեջ է և թիվս մեծ թվով սահմանափակումների, վերջինս հնարավորություն չի ունենում այցելելու
իր Սրբավայր` Եռաբլուր:
Այս գործով իշխանությունը
մեծ ջանքեր է գործադրում` Գարիկին ու նրա ընտանիքին առավելագույն վնասներ և տհաճություններ
պատճառելու համար:
Օրվա վերջին արդեն
Նարեկ Մալյանի գործով դատավարությունն է, որը վաղուց խեղկատակության է վերածվել, իսկ
վերջինս շարունակում է կալանքի տակ մնալ:
Նարեկը ձանձրույթից
դատի ժամանակ ընթերցանությամբ է զբաղվում, իսկ ընդմիջումներին իշխանության տարբեր գործիքներին
քաղաքական չափալախներ հասցնում:
Հայաստանյան քաղաքական
առօրյան է` քաղաքական գործերով «պերեդոզներ», իշխանական ստրուկներ և ստեղծված իրավիճակին
ոչ մի կերպ չհամակերպվող մարդիկ»,- գրել է Աբրահամյանը՝ իր ֆեյսբուքյան էջում: