26 Դեկ
2024
0.3° c ԵՐԵՎԱՆ
2.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կյանքից հեռացել է տիեզերքի ինֆլյացիոն մոդելի համահեղինակ Ալեքսեյ Ստարոբինսկին

Կյանքից հեռացել է տիեզերքի ինֆլյացիոն մոդելի համահեղինակ Ալեքսեյ Ստարոբինսկին

76 տարեկանում մահացել
է ֆիզիկոս և տիեզերագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսեյ
Ստարոբինսկին, հայտնում է «N +1» կայքէջը։

Ստարոբինսկին տիեզերքի
ինֆլյացիոն ժամանակակից մոդելի համահեղինակն է, որն մինչ այժմ ստացել է մի շարք դիտողական
հաստատումներ:

Բացի այդ, Ստարոբինսկին
Յակով Զելդովիչի հետ միասին, կանխատեսել է, որ պտտվող սև խոռոչները պետք է մասնիկներ
ծնեն, ինչը հետագայում հանգեցրել Հոքինգի ճառագայթման հայտնաբերմանը, որը տեղի է ունենում
նաև չպտտվող սև խոռոչների դեպքում։