Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը
Թուրքիայի և Ռուսաստանի
արտգործնախարարներ Հաքան Ֆիդանը և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը, հայտնում են թուրքական հեռուստաալիքները։
«Արտաքին գործերի նախարար
Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ»,- ասված
է TRT Haber-ի հաղորդագրության մեջ։
Իր հերթին,
Habertürk հեռուստաալիքը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներ, հաղորդում է, որ
բանակցությունների ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության
բանակցությունները։
«Արտաքին գործերի նախարար
Ֆիդանը ընդգծել է խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրման կարևորությունը»,
– հաղորդում է հեռուստաալիքը: