18 Հոտ
2024
8° c ԵՐԵՎԱՆ
6.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Տարածաշրջանի երկրները կարող են կառուցողական դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման և ապահովման գործում. Աբդոլլահիան

Տարածաշրջանի երկրները կարող են կառուցողական դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման և ապահովման գործում. Աբդոլլահիան

Խաղաղության համաձայնագրի
ձեռքբերման ուղղությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների ընթացքը դրական
է. այս մասին Իրանի ԱԳ նախարար Հոսեին Ամիր Աբդոլլահիանն ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ
Լավրովի հետ զրույցում, գրում է Mehr գործակալությունը։

Այս համատեքստում նա
մատնանշել է որոշ օտարերկրյա կողմերի միջամտության բացասական հետևանքները տարածաշրջանում
և հայտարարել, որ տարածաշրջանի երկրները կարող են կառուցողական դեր խաղալ Ադրբեջանի
և Հայաստանի միջև խաղաղության հաստատման և ապահովման գործում:

Լավրովն իր հերթին
անդրադարձել է վերջերս Թեհրանում կայացած 3+3 ձևաչափով հանդիպմանը՝ ընդգծելով փոխկապակցված
երկրների միջև համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը՝ աջակցելու Ադրբեջանին
և Հայաստանին խաղաղության համաձայնության հասնելու համար։

ՌԴ ԱԳ նախարարը նաև
ողջունել է Իրանի կարևոր և կառուցողական դերը հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության
հաստատմանն աջակցելու գործում։